Սիերա Լեոնեի բնակիչներին կարգելեն տնից դուրս գալ՝ Էբոլա վիրուսի պատճառով
Աֆրիկյան Սիերա Լեոնեի կառավարությունը «խիստ մեկուսացման» 4-օրյա ռեժիմ է մտցնում երկրում՝ Էբոլա վիրուսի տարածման պատճառով, հայտնում է Reuters-ը:
Սեպտեմբերի 18-21-ը երկրի բնակիչներին արգելվել է տնից դուրս գալ: Այս քայլը թույլ կտա բժիշկներին մանրազնին ստուգում իրականացնել և հայտնաբերել վիրուսով վարակման դեպքերը վաղ շրջանում:
«Նման քայլն անհրաժեշտ է, որպեսզի ընդմիշտ կանգնեցնենք վիրուսի տարածումը»,- ասել է երկրի նախագահի խորհրդականը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ճապոնացի գիտնականները մշակել են Էբոլա վիրուսի հայտնաբերման արագ միջոց:
Հիշեցնենք, որ Էբոլա վիրուսից արդեն ավելի քան 2.000 մարդ է մահացել:










