Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

20:33 • 06.09.14

Համաձայն Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1600 կրակոց:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: