Մարալիկում հոգեկան խանգարում ունեցող որդին սպանել է հորը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 18։50-ին, ոստիկանության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի բնակիչ, 1988 թ. ծնված Վահրամ Վարդևանյանը, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ, իրենց տանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է հոր` 1959 թ. ծնված Հարութ Վարդևանյանի (նույնպես հոգեկան հիվանդ) որովայնին և սպանել նրան:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, մեկնած օպերատիվ խումբը տանը հայտնաբերել է Հ. Վարդևանյանի դին:
Վահրամ Վարդևանյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:










