Վահե Հակոբյանը մարզի համար ոչինչ չի արել. Քաջարանի գյուղապետ

11:41 • 06.09.14

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը ցավով չի վերաբերում արդեն նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հրաժարականին։ Tert.am-ի հետ զրույցում նա ասաց, որ Վահե Հակոբյանը մարզի համար ոչինչ չի արել։


Ինչ վերաբերում է Վահե Հակոբյանի՝ սյունեցիներին ուղղված ուղերձին, որտեղ նա կոչ է անում՝ բացթողումների համար իրեն մեղադրել, Քաջարանի գյուղապետն ասաց. «Ինքը ինչու բան արե՞լ է, որ բացթողում ունենա։ Հակոբյաններն այս մարզի համար ոչ մի բան չեն արել, ինչ արել են, իրենց համար են արել, ժողովրդի համար ոչինչ չեն արել»։
 

Ինչ վերաբերում է Վահե Հակոբյանից առաջ մարզպետ աշխատած Սուրիկ Խաչատրյանի աշխատանքին, ապա Ռաֆիկ Աթայանն ասաց, որ ինքը քիչ բան չի արել մարզի համար և վատ չի աշխատել։ «Ես իր աշխատանքները միշտ էլ գնահատել եմ»,- հավելեց նա։