Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում «Norbert» փոթորկի պատճառով առավելագույն մակարդակի տագնապ է հայտարարվել
Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հարավային Ներքին Կալիֆորնիայի նահանգում միջազգային 5 բալանոց սանդղակով 1-ին աստիճանի վտանգավորություն պահպանող «Norbert» փոթորկի պատճառով առավելագույն մակարդակի տագնապ է հայտարարված: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ տեղական օթերևութաբանական ծառայության ներկայացուցչի խոսքով՝ ցիկլոնը հորդառատ անձրևներ է առաջացնում, որոնք երկրի ողջ տարածքում ջրհեղեղների և սելավների վտանգ են առաջացնում:
Ծովային ծառայությունը փոթորկի տարածքում նավարկող նավերի կապիտաններին խորհուրդ է տվել լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռնարկել: Փոթորկի մոլեգնումը պայմանավորված է ծովի մեծ հուզումով և սաստիկ քամու հետևանքով առաջացած ցիկլոնով:










