Ամերիկացի զինծառայողներով օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Իրանում

09:40 • 06.09.14

Ամերիկացի զինվորականներ տեղափոխող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Իրանում, հայտնում է Associated Press-ը։

 

Հաղորդվում է, որ ինքնաթիռը թռչել է աֆղանական Բաղրամ բազայից Արաբական Միացյալ Էմիրություններ։

 

Իրանական կողմն օդաչուներին հայտնել է Աֆղանստան վերադառնալու անհրաժեշտության մասին՝ փաստաթղթերի հետ կապված խնդրի պատճառով։

 

Սակայն օդանավը բավարար չափով վառելիքով լիցքավորված չի եղել վերադառնալու համար, այդ իսկ պատճառով Թեհրանը պահանջել է վայրէջք կատարել Իրանի տարածքում։

 

Ժամեր անց օդանավը շարունակել է թռիչքը և հասել ԱՄԷ։