ԱՄՆ-ն օդային հարված է հասցրել Իրաքում Իսլամական պետության գրոհայինների դիրքերի ուղղությամբ

13:30 • 07.09.14

ԱՄՆ-ն օդային հարված է հասցրել Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ՝ երկրի հյուսիսում ռազմավարական նշանակություն ունեցող կարևոր օբյեկտի մոտակայքում, գրում է korrespondent.net-ը: 

Գործողությունը կատարվել է Բաղդադից մոտ 240 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող Անբար շրջանի Հադիտա քաղաքի մոտակայքում գտնվող ջրային պատնեշի մոտ: Քաղաքի առջև կառուցված պատնեշը ռազմավարական նշանակության օբյեկտ է, որի ավերումը կարող է բերել հսկայական տարածքի հեղեղման: 

«Իրաքի կառավարության խնդրանքով և ԱՄՆ քաղաքացիների և օբյեկտների պաշտպանության մեր առաքելության շրջանակներում ամերիկյան ինքնաթիռները սկսել են հարվածներ հասցնել Հադիտի ջրային պատնեշի մոտակայքում Իսլամական պետության ահաբեկիչների ուղղությամբ»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը: 

Կա վտանգ, որ «Իսլամական պետություն» խմբավորումը ցանկանում է գրավել պատնեշը, որն այժմ հսկում են Իրաքի անվտանգության ուժերը։ 

ԱՄՆ-ն Իսլամական պետության դեմ գործողություն է իրականացնում ընթացիկ տարվա օգոստոսից: Նշվում է, որ գործողության նպատակն Իրաքում ամերիկացի դիվանագետների և էթնիկ-կրոնական փոքրամասնություններին գրոհայինների հարձակումներից պաշտպանելն է: