Օբաման որոշել է հետաձգել միգրացիոն բարեփոխումը
ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման հետաձգել է միգրացիոն քաղաքականության բարեփոխման մեկնարկը: Բարեփոխումը նախատեսվում էր սկսվել մոտ ժամանակներս, գրում է korrespondent.net-ը:
Հունիսին Օբաման խոստացել է փոխել վիզային կանոնները, որպեսզի բարձրացնի սահմանի անվտանգությունը և հնարավորություն տա 11 միլիոն ոչ օրինական ներգաղթյալներին, ովքեր գտնվում են երկրում, ստանալ ԱՄՆ քաղաքացիություն:
Այնուամենայնիվ, բարեփոխման սկիզբը որոշել են հետաձգել մինչ նոյեմբերին խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Խնդիրն այն է, որ ամերիկա-մեքսիկական սահմանն ամեն տարի հատում են տասնյակ հազարավոր անօրինական ներգաղթյալներ: Նրանց զգալի մասը որբ երեխաներ են: Օբաման այդ իրավիճակն անվանել է հումանիտար աղետ:
ԱՄՆ Նախագահն առաջին տարին չէ, որ փորձում է ստանալ Կոնգրեսի աջակցությունը, բայց հանրապետական կուսակցությունը խանգարում է նրա պլաններին: Սպիտակ տան ներկայացուցիչները շաբաթ օրը հայտարարել են, որ հանրապետականները «չափազանց շատ քաղաքականացնում են հարցը», ինչը երկարաժամկետ կտրվածքով վնաս կբերի:










