Հրդեհ Երևանի «Երազ» գործարանի տարածքում
15:59 • 10.09.14
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 14.40-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ադոնցի փողոցի թիվ 8 հասցեում գտնվող «Երազ» գործարանի տարածքում` օժանդակ շինության տանիքում:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Placeholder










