Դատավորի օգնականը մեղադրվում է «կաշառքի միջնորդությանը նպաստելու» համար. pastinfo.am

18:32 • 10.09.14

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականին մեղադրանք է առաջադրվել` կաշառքի միջնորդությանը նպաստելու համար: Այս մասին հայտնել է ՀՔԾ մամլո քարտուղար Լուսինե Մարգարյանը` ի պատասխան «Փաստինֆո»-ի գրավոր հարցման:
 


«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով այն բանի համար, որ նա, պաշտոնեական դրությունն օգտագործելով, նպաստել է կաշառքի միջնորդությանը»,- նշված է ՀՔԾ մամուլի քարտուղարից ստացված գրավոր պատասխանի մեջ :


Լ.Մարգարյանը նաև հայտնել է, որ «Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ` հիշյալ խափանման միջոցը վերացվել է, և նա ազատվել է կալանքից»:
Մանրամասներն՝ այստեղ։