Ուկրաինան սկսել է պարիսպ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին
Ուկրաինան սկսել է պարիսպ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հատուկ գործողության մամուլի ծառայությանը հղումով: Նախագահի հանձնարարությամբ սկսվել են նախնական աշխատանքները:
Ըստ աղբյուրի՝ խոսքն ինժեներական պատնեշների և ամրացման համակարգերի մասին է: Դրանք կառուցվում են սահմանի այն հատվածներում, որոնք վերահսկում են ուկրաինացի ուժայինները:
Սեպտեմբերի 5-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը հաստատել էր Պետական սահմանային ծառայության՝ ռուս-ուկրաինական սահմանին պարիսպ կառուցելու նախագիծը: Նախագիծը ստացել էր «Ստենա»՝ «պատ», «պարիսպ» անվանումը:
Ավելի վաղ Ռուսաստանի հետ «իրական պետական սահմանի» շինարարության մասին հայտնել էր երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը:










