Նյույորքյան մի շարք հեղինակավոր ակումբներ թույլ չեն տվել Բարաք Օբամային` գոլֆ խաղալ իրենց դաշտերում

23:34 • 10.09.14

Մի շարք նյույորքյան էքսկլյուզիվ գոլֆի ակումբներ չեն թույլատրել նախագահ Բարաք Օբամային`  խաղալ իրենց դաշտերում Աշխատանքի օրվան նվիրված հանգստյան օրերին, ինչի մասին հայտնի է դարձել չորեքշաբթի միայն:


Ինչպես հայտնում է Daily Mail-ը` Trump National Golf Club, Winged Foot Golf Club, Willow Ridge Country Club ակումբները մերժել են Օբամային` ասելով, որ իրենց դաշտում գոլֆ խաղալ կարող են միայն ակումբի անդամները:


Օբամայի թիմը փորձել է նրա համար գոլֆ խաղալու թույլտվություն ձեռք բերել, սակայն ակումբները մերժել են Սպիտակ տան խնդրանքը` հավանաբար իրենց հարուստ հաճախորդներին անհանգստություն չպատճառելու համար: