Իրաքի ՊՆ-ն հայտարարել է «Իսլամական պետության» 3 առաջնորդների վերացման մասին

16:09 • 10.09.14

Իրաքի պաշտպանության նախարարությունը, ռազմական հետախուզությանը հղումով, հայտարարել է Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման 3 առաջնորդների վերացման մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` «Աս-Սումարիյա» իրաքյան հեռուստաընկերությանը հղումով:

 

Սպանված առաջնորդներն են` Աաքաշ ալ Բաղդադին, Ադնան Հադիրան և Մուհամադ Աշ Շաերը: Նրանք մահացել են Իրաքի օդուժի ռմբակոծման հետևանքով:

 

Այս հայտարարությունը հայտնվել է Բաղդադում անցկացվող «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարին նվիրված հանդիպման ֆոնին։ Բանակցություններն անցկացվում են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Իրաքի կառավարության միջև: