Հունական նավը ժամանակավոր ապաստան և նիստերի դահլիճ է դարձել Լիբիայի խորհրդարանի համար. ԶԼՄ-ներ

15:14 • 10.09.14

Լիբիայի Տոբրուկա նավահանգստում հունական նավը ժամանակավոր ապաստան և նիստերի դահլիճ է դարձել Լիբիայի Ներկայացուցիչների պալատի համար, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Ինչպես հայտնել են եգիպտական ԶԼՄ-ները, այդպիսով խորհրդարանականներն ընտանիքներով փրկվում են իսլամիստների սպառնալիքներից, որոնք գրավել են Տրիպոլին, Բենգազին, Դերնան և այլ քաղաքներ:

 

«Անիկ» նավերի շինարարությամբ զբաղվող հունական ընկերության ներկայացուցչի խոսքով՝ նավը վարձակալվել է առնվազն մեկ ամսով՝ պայմանագիրն ապագայում երկարաձգելու հնարավորությամբ:

 

«Արտաքսման մեջ» գտնվող խորհրդարանի փոխխոսնակ Ալի Շահայբն ընդգծել է, որ «ժամանակ է անհրաժեշտ պատգամավորների անվտանգությունն ապահովելու նպատակով ազգային գվարդիա ձևավորելու համար»:

 

«Էլիրուս» նավն այժմ վերածվել է հարուստ լողացող հյուրանոցի, որը համապատասխանեցվել է նոր վարձակալների ցանկություններին և պահանջներին: Հենց այդտեղ՝ դեռևս հանգիստ Տոբրուկայում է գտնվում հունիսին ընտրված խորհրդարանի նստավայրը, քանի որ Լիբիայի մայրաքաղաքում չեն դադարում բախումներն իսլամիստների և Լիբիայի ազգային բանակի միջև: