Հունաստանը ևս մեկ անգամ ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին. Է. Նալբանդյան
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարությամբ է հանդես եկել Հունաստանի խորհրդարանի կողմից ընդունած ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի կապակցությամբ։ Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Հայաստանը ողջունում է Հունաստանի խորհրդարանի կողմից սեպտեմբերի 9-ին օրենքի ընդունումը, որով քրեականացվում է Հունաստանի Ազգային ժողովի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը։
Այս քայլով Հունաստանը ևս մեկ անգամ ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին և կարևոր քայլ կատարեց` ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ»։










