Ուկրաինայում նոր կուսակցություն է ստեղծվել, որը գլխավորել են վարչապետն ու խոսնակը

17:32 • 10.09.14

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն ընտրվել է ուկրաինական նոր «Ժողովրդական ճակատ» կուսակցության քաղխորհրդի ղեկավար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

Իսկ Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովն ընտրվել է կուսակցության կենտրոնական շտաբի ղեկավար:

 

Տուրչինովը հայտարարել է, որ կուսակցության հաջորդ նիստին ծրագրվում է հաստատել «Ժողովրդական ճակատի» ծրագիրը, ինչպես նաև՝ որոշում կայացնել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության առիթով:

 

Տուրչինովն ու Յացենյուկն ավելի վաղ դուրս էին եկել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Հայրենիք» կուսակցությունից: