Ավելի քան 1100 մարդ քաղցկեղ է ձեռք բերել 2001-ի սեպտեմբերի 11-ի աղետի հետևանքով

21:10 • 10.09.14

Ամերիկացի Ռեգի Հիլերը նորակոչիկ ոստիկան էր, երբ տեղի ունեցավ 2001-ի սեպտեմբերի 11-ի ողբերգությունը: Նրան աշխատանքի էին նշանակել Նյու Յորքի Սթթեն Այլենդ վարչական շրջանի պոլիգոնում, որտեղ պայթյունից հետո թափվել էին Համաշխարհային առևտրի կենտրոնի բեկորները:


Ինչպես հայտնում է CNN-ը` նա 60 օր աշխատել է փոշով շրջապատված այդ տեղանքում: 2005-ին Հիլերի մոտ վահանաձև գեղձի քաղցկեղ է ախտորոշվել: Նա վիրահատության և ճառագայթման է ենթարկվել: Ամիսներ անց բժիշկները հայտնել են, որ նա բազմակի միլանոմա ունի՝ արյան քաղցկեղ, որի ժամանակ բազմանում են օրգանիզմի պլազմայի բջիջները` հասնելով վտանգավոր քանակի: Այդ հիվանդությունը սովորաբար ավելի ուշ տարիքում է ի հայտ գալիս: Հիլերն այն ժամանակ 34 տարեկան էր:


Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով` ավելի քան 1100 մարդու մոտ, ովքեր սեպտեմբերի 11-ից հետո աշխատել են առևտրի կենտրոնի մոտակայքում, քաղցկեղ է հայտնաբերվել: 1140 մարդ, այդ թվում՝ Հիլերը, քաղցկեղի բուժում են ստացել World Trade Center Health Program ծրագրի շրջանակում: Ծրագիրն սկսել է գործել մեկ տարի առաջ, և սրանք առաջին հրապարակված թվերն են: