ՔԶԱԿ-ը հայտնել է, որ Սիրիայի տարածքում քիմիական նյութերի օգտագործման «համոզիչ ապացույցներ» ունի

16:58 • 10.09.14

Սիրիայում քիմիական նյութերի օգտագործման հնարավոր դեպքերի հետաքննությամբ զբաղվող Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) առաքելությունը հայտնել է, որ երկրի տարածքում քիմիական զենքի օգտագործման «համոզիչ ապացույցներ» ունի, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

Քիմիական զենքի արգելման կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ երկրի տարածքում թունավոր քիմիական նյութերն օգտագործվել են տարեսկզբից։

 

Կազմակերպությունը ներկայացրել է նաև ընդհանուր տեղեկատվություն աշխարհում քիմիական զենքերի ոչնչացման տվյալների մասին: