Մինչև ամսի 15-ն եմ ասել, որ կվճարվեն նաիրիտցիների մեկ ամսվա աշխատավարձերը. Երվանդ Զախարյան
Թե ինչու ինչպես խոստացվել էր՝ «Նաիրիտի» աշխատակիցներին 18 ամսվա աշխատավարձերից մեկ ամսվանն էլ դեռ վճարված չէ՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարանը լրագրողներին ասաց. «Մինչև ամսի 15-ն եմ ասել, որ կվճարվեն մեկ ամսվա աշխատավարձերը»։
Իսկ թե ինչու է աշխատանքից հեռացել «Նաիրիտի» տնօրենը, նախարարը պատասխանեց. «Իր դիմումի համաձայն է ազատվել»:
Դիտարկմանը, թե միգուցե պատճառն այն է եղել, որ վարչապետն ասել էր, թե կհեռացվեն «Նաիրիտի» թալանի պատասխանատուները, նախարարը կարճ արձագանքեց` «ո՛չ»:
Հարցին, թե գտե՞լ են՝ ովքեր են թալանել «Նաիրիտը», Զախարյանը պատասխանեց. «Այդ հարցով դիմեք իրավապահ մարմիններին»:










