Շիրակի մարզում 51-ամյա տղամարդուն կախված են գտել

08:14 • 11.09.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 10-ին՝ ժամը 23.50-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հնացավան թաղամասի տներից մեկի տանիքում հայտնաբերվել է կախված տղամարդու դի, որին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն իջեցրել են Ս. Գ.-ի (ծնվ. 1963 թ.) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: