Սյունիքում աշակերտուհուն բռնաբարած ուսուցիչը 8 տարով է ազատազրկվել. Armlur.am
Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի նախկին ղեկավար Ազատ Ղուկասյանը անչափահաս աշակերտուհուն բռնաբարելու մեղադրանքով դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, այս մասին տեղեկացնում է armlur.am–ը:
Դատաքննությունը Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում ընթացել է դռնփակ կարգով:
Ազատ Ղուկասյանը համատեղության կարգով Հարթաշենի դպրոցում ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ է աշխատել: 1997 թվականին ծնված Ա. Պարոնյանի հարազատների բողոքի հիման վրա` Գորիսի քննչական բաժնում 2012 թվականի մարտին քրեական գործ էր հարուցվել` Քր. Օր.-ի 142-րդ հոդվածի հատկանիշներով (ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը) և 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի բռնաբարություն):
Դատաբժշկական ու դատակենսաբանական փորձաքննությունները ցույց էին տվել, որ երեխայի նկատմամբ իսկապես սեռական բռնություն կատարվել է:
Շարունակությունը՝ այստեղ։










