Իտալական պիցցերիայի աշխատակիցները զինված կողոպտիչներին հաղթել են ափսեներով (տեսնայութ)

00:10 • 11.09.14

Իտալիայի Ապուլիա շրջանի ոստիկանությունը պիցցերիայի վրա կողոպտման անհաջող փորձ իրականացրած երկու տղամարդու է ձերբակալել: Այս մասին հաղորդում է newsru.com-ը՝ հղում կատարելով Il Quotidiano Di Puglia-ին:

Չարագործները կրակ են բացել աշխատակիցների վրա, սակայն զոհերն սպասքի օգնությամբ կարողացել են արժանի հակահարված տալ:

Դեպքը տեղի է ունեցել Ռիվո դի Պուլյա քաղաքում: