Ավստրալիայի ոստիկանությունը ներողություն է խնդրել օդանավակայանում թողած պայթուցիկի համար
Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը ներողություն է խնդրել Սիդնեյի օդանավակայանում թողած պայթուցիկով ճամպրուկի համար, գրում է ria.ru-ն՝ հղում անելով ոստիկանության պաշտոնական կաքին:
Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը ներողություն է խնդրել 2014 թվականի օգոստոսի 14-ին կինոլոգների մարզումներից հետո Սիդնեյի օդանավակայանում թողած պայթուցիկով ճամպրուկի համար:
Ճամպրուկը հայտնաբերվել է սեպտեմբերի 9-ին: Դրանում եղել է մոտ 230 գրամ պլաստիկ պայթուցիկ նյութ: Պայթուցիկ սարքն ակտիվացված չի եղել:
Սիդնեյի օդանավակայանի ոստիկանության ղեկավար Ուայն Բակհորնը հայտնել է, որ վարժությունների նման մեթոդը կարևոր նշանակություն ունի կինոլոգների համար՝ թույլ տալով շներին բախվել իրական միջավայրում պոտենցիալ վտանգների:
«Ավստրալիայի դաշնային ոստիկանությունն ընդունում է իրավիճակի լրջությունը: Կինոլոգի նկատմամբ, ով անզգուշաբար թողել է այդ սարքը, կտարվի ծառայողական հետաքննություն»,- հայտարարել է Ուեյն Բակհորնը:










