Ճապոնական Սապորոյում հորդառատ անձրևների պատճառով ավելի քան 750.000 մարդ է տարհանվում
Ճապոնիայի Հոկայդո կղզում հորդառատ անձրևների պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ՝ «հատուկ տագնապ»: Տարհանման հրահանգ է ստացել Սապորոյի՝ կղզու գլխավոր քաղաքի 758 հազար բնակիչ, գրում է lenta.ru-ն:
Իսիկարի շրջանում, որտեղ գտնվում է Սապորոն, վերջին օրերին տեղացել է ավելի քան 400 միլիմետր տեղում, ընդ որում՝ տեղումների կեսը գրանցվել է վերջին հինգ ժամերի ընթացքում: Քաղաքի իշխանությունները փակել են դպրոցներն ու մանկապարտեզները:
Օդերևութաբանները խորհուրդ են տվել քաղաքի բնակիչներին հետևել տեղական իշխանությունների տարհանման հրահանգներին, բայց միևնույն ժամանակ՝ ինքնուրույն գնահատել իրավիճակը և վտանգի դեպքում դուրս չգալ փողոց:










