ԱՄՆ-ն Իրաք կուղարկի ևս 475 զինվորական

08:22 • 11.09.14

ԱՄՆ-ն ևս 475 ռազմական խորհրդականներ կուղարկի Իրաք: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, գրում է gazeta.ru-ն:


Ռազմական փորձագետները պետք է օգնեն պատրաստել Իրաքի բանակը և համակարգել ռազմական գործողությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ն չի մտցնելու զորքեր Իրաք «Իսլամական պետության» հետ պայքարի համար:
Հայտնի է դարձել նաև, որ ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար է տրամադրել Իրաքին՝ որպես ռազմական օգնություն: