Իվանիշվիլին քննադատել է Վրաստանի նախագահին կառավարության հետ մրցակցության մեջ մտնելու համար

12:46 • 11.09.14

Վրաստանի նախկին վարչապետ և «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին գտնում է, որ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրի կառավարությանը դիտում է որպես մրցակից և ցանկանում խանգարել գործադիրի աշխատանքին, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

 

Իվանիշվիլին «Կվիրիս պալիտրա» թերթին տված հարցազրույցում պատմել է, որ 2013-ի նոյեմբերին Մարգվելաշվիլիի երդմնակալությունից հետո նրանք տարաձայնություններ են ունեցել և երկար քննարկել նախագահի դիրքորոշումը և կառավարության հետ մրցակցելու ցանկությունը:

 

Նախկին վարչապետն անհանգստություն է հայտնել, որ անհնար է չնկատել նախագահի վերաբերմունքը կառավարության նկատմամբ, և նրա դիրքորոշումը կարող է վնաս հասցնել երկրին, իսկ այդ ամենն առաջինը պետք է գիտակցի ինքը` նախագահը: