Լավրովը խոստովանել է, որ իրեն դժվար է հունից հանել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խոստովանել է, որ իրեն դժվար է հունից հանել, սակայն ընդգծել է, որ ստուգել դա պետք չէ, գրում է Взгляд-ը։
«Գլուխը կորցնել թույլատրելի է միայն նորեկին, ով առաջին անգամ բախվել է անհաղթահարելի փակուղու և հիասթափվել, իսկ ես դիվանագիտական ծառայության տասնամյակների ընթացքում շատ բան եմ տեսել։ Համբերությունը, որն անհրաժեշտ է յուրաքանչյուրին, մեր մասնագիտությունում առավել գնահատելի է։ Ինձ դժվար է հունից հանել, սակայն պետք չէ ստուգել»,- ասել է նախարարը։
Թեև, Լավրովի խոսքով, դիվանագետի աշխատանքում, նույնիսկ այս դժվարին իրավիճակում, ինչպես այժմ է, կարելի է ուրախ պահեր գտնել։ «ԵՄ-ից և Ռուսաստանի դեմ պատիժներ սահմանելուց հեռու պետությունների ներկայացուցիչները պատմում են, որ ԱՄՆ-ի դեսպաններն ամենուր գնացել են երկրների ղեկավարների մոտ, որտեղ իրենք գտնվում են, և պահանջել սառեցնել ցանկացած կապեր Մոսկվայի հետ։ Մի՛ գնացեք, մի՛ ընդունեք։ Դա նորմա՞լ է։ Այնպիսի իրավիճակում, երբ ամերիկացիները դիմում են նման մեթոդների, նունիսկ ուրախ է աշխատելը։ Անկեղծ խոսք»,- ասել է նախարարը։
Լավրովը պատմել է, որ ամռանը հաջողվել է մի փոքր հանգստանալ՝ շեշտելով, որ դա եղել է ՌԴ տարածքում, մասնավորապես՝ եղել է Ղրիմում։
Արտգործնախարարը պատմել է, որ պաշտոնում հաստատվելուց առաջ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է տարեկան մեկ անգամ լեռնային գետերում ընկերների հետ, առանց թիկնապահների, լողալու հարցը։ «Դա իմ խնդրանքն էր, որին նախագահն աջակցեց»,- նշել է նախարարը։










