Ադրբեջանցի ընդդիմադրի անձնական կյանքը նոր պոռնոսկանդալի առարկա է դարձել

12:28 • 11.09.14

Ադրբեջանում ընդդիմադիր գործիչների ինտիմ կյանքը շարունակում է քաղաքական շահարկումների նյութ լինել՝ տեղիք տալով պոռնոսկանդալների, հայտնում է Haqqin.az-ը:

 

Խադիջա Իսմաիլովայից և Քամալա Բանյանյարլըից հետո հանրայնացվել է ընդդիմադիր գործիչ Սայիդ Նուրիի ինտիմ կյանքը. նա ևս գաղտնի նկարահանման զոհ է դարձել, այն էլ՝ սեփական ննջասենյակում: Նուրին ԱՄՆ-ի քաղաքացի է:

 

Աղբյուրը հայտնում է, որ ադրբեջանական սոցկայքերում մեծ թափով տարածվում են ինտիմ տեսագրությունները, իսկ Նուրին արդեն մեկ շաբաթ է, ինչ չի կարողանում  հեռանալ Ադրբեջանից: Նրան հեռանալ արգելել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, քանի որ Նուրին որպես վկա անցնում է մի քրեական գործով:

 

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը և դեսպանությունն Ադրբեջանի գլխավոր դատախազությունից պարզաբանում են պահանջել Նուրիի հարցով:

 

Ըստ աղբյուրի՝ Նուրին 2005-ին ԱՄՆ-ի ջանքերով Ադրբեջանում պետք է «գունավոր հեղափոխություն» իրականացներ, և հենց այդ ժամանակ էլ ստեղծվել է «Ենի Փիքիր» ընդդիմադիր երիտասարդական կազմակերպությունը, որի փոխնախագահն էլ հենց Նուրին է: