Մոնակոյի արքայադուստրը հետաքրքրված է Ռուսաստանի սպիտակ արջերով

01:27 • 11.09.14

Մոնակոյի արքայադուստր Ստեֆանիան, ով վերահսկում է Մոնտե Կառլոյում անցկացվող հեղինակավոր կրկեսային արվեստների փառատոնը, հետաքրքրված է Ռուսաստանում վարժեցված սպիտակ արջերով: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն` հղում կատարելով «Կուռք» փառատոնի և Մոսկվայի մեծ կրկեսի տնօրեն Էդգար Զապաշնիի հայտարարությանը:


2013 թվականին մեկնարկած կրկեսային արվեստների միջազգային փառատոնն անցկացվում է Եվրոպայի ամենախոշոր կրկեսներից մեկում՝ Վերանդայի պողոտայում գտնվող Մոսկվայի մեծ կրկեսի շենքում: Փառատոնին մասնակցել են երիտասարդ և արդեն հայտնի կրկեսային արտիստներ աշխարհի 15 երկրից:

 

«Երբ Մոնակոյի թագուհին տեղեկացավ, որ մեր փառատոնին սպիտակ արջեր են մասնակցելու, խնդրեց մեզ՝ տեսանյութեր ուղարկել, քանի որ արդեն 20 տարի է, ինչ Եվրոպայում նման արջեր գույություն չունեն»,-նշել է կրկեսի տնօրենը: