Պուտինը հրամայել է զորքերի մարտական պատրաստության անսպասելի ստուգում անցկացնել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Ռուսաստանի Արևելյան ռազմական շրջանի զորքերի ամբողջ կազմի մարտական պատրաստության անսպասելի ստուգում անցկացնել, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Նրա հրահանգի համապատասխան՝ այսօր Երևանի ժամանակով առավոտյան 10.00-ից Արևելյան ռազմական շրջանի զորքերը, ինչպես նաև՝ զորամիավորումներն ու զորամասերը, որ տեղակայված են դրա տարածքում, բերված են լրիվ մարտական պատրաստության վիճակի:










