Երևանում ինքնասպանության փորձը կանխվել է
Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 10-ին՝ ժամը 21.36-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ նետվելով «Հաղթանակ» կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները կանխել են Էջմիածին քաղաքի Նարեկացի փողոցի բնակիչ Ն. Բ.-ի (ծնվ. 1986 թ.) ինքնասպանության փորձը, ում ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին:










