Դամասկոսը պահանջում է ճնշում գործադրել ահաբեկիչներին ֆինանսավորող երկրների վրա
ՄԱԿ-ը պարտավոր է ճնշում գործադրել այն երկրների վրա, որոնք ֆինանսավորում են ահաբեկչական կազմակերպություններին, հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմը ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրայի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական ՍԱՆԱ գործակալությանը։
Սիրիայի արտգործնախարարը նշել է նաև, որ անհրաժեշտ է անհապաղ կատարել ՄԱԿ-ի ԱԽ-ի 2170-րդ որոշումը, որը նախատեսում է միջազգային կոալիցիայի ստեղծում ահաբեկչության դեմ պայքարում։
Հանդիպման ընթացքում կողմերն առաջին հերթին ընդգծել են «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը։
Մուալեմն ընդգծել է, որ անհրաժեշտ է «փակել ահաբեկչությանը սնող աղբյուրները» և ճնշում գործադրել նրանց վրա, որոնք զինում են և վարժեցնում գրոհայիններին։ Դե Միստուրան և նախարարը նշել են Սիրիայի ներսում հաշտարարական գործարքների շարունակության կարևորությունը։
ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ ինքը պատրաստ է անել այն ամենը, ինչ կարող է, որպեսզի արագ դադարեցվեն «տառապանքները Սիրիայում»։










