Ճապոնիայում մաֆիայի դեմ լայնամասշտաբ գործողություն է իրականացվում, ձերբակալվել է պարագլուխ
Ճապոնիայում ձերբակալել են յակուձայի՝ ճապոնական մաֆիայի ամենախոշոր խմբավորման պարագլխին՝ Սատորու Նոմուրային, հայտնում է The Tokyo Reporter-ը:
67-ամյա Նոմուրան ամենադաժան խմբավորման՝ «կուդոկայի» պարագլուխն է: Նա ձերբակալվել է Կիտակյուսյուում իր նստավայրում՝ 1998-ին կատարված ձկնորսի սպանության համար:
«Կուդոկայը» պատասխանատվություն է կրում մի շարք գործարարների սպանության համար, մի քանի տարի առաջ այն ստացել է «առանձնապես վտանգավոր զինված խմբավորման» կարգավիճակ:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ճապոնիայում չորս հազար ոստիկան լայնամասշտաբ գործողություն է սկսել յակուձայի դեմ:










