Օլեգ Բասիլաշվիլին նշում է 80-ամյակը (լուսանկարներ)
Միլիոնավոր մարդկանց սիրելի ռուս դերասան Օլեգ Բասիլաշվիլին այսօր նշում է 80-ամյա հոբելյանը։ Դերասանը կատարել է բազմաբնույթ դերեր, սակայն ամենամեծ հաջողությունները նա ունեցել է Գեորգի Դանելիայի և Էլդար Ռյազանովի ֆիլմերում, գրում է РИА Новости-ն։
Դերասանին հոբելյանի կապակցությամբ շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ձեզ՝ մեծ արտիստին, Տովստոնոգովի լեգենդար դպրոցի վառ ներկայացուցչին, հմայիչ և իսկապես ինտելիգենտ մարդուն, սիրում են միլիոնավոր մարդիկ մեր երկրում։ Դուք միշտ աշխատում եք ոգևորությամբ, տրվում հոգով, գրավում հանդիսատեսին անկրկնելի դերասանական վարպետությամբ, յուրաքանչյուր դերում համոզիչ լինելու ունակությամբ»,- ասվում է երկրի ղեկավարի շնորհավորական նամակում։































