Կավճով արված այս պատկերները քաղաքն ապրելու համար ավելի լավ տեղ են դարձնում (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Միչիգան նահանգում գտնվող Էն Արբոր քաղաքը փոխվել է, ինչ Դևիդ Ցինը սկսել է քաղաքի փողոցներում կավճով արվեստի գործեր ստեղծել, գրում է viralnova.com-ը:
Ողջ քաղաքով մեկ կարելի է տեսնել փոքրիկ կանաչ այլմոլորակայինների, թռչող փղերի և այլ տարօրինակ կերպարների:
Ցինի ստեղծագործությունները Ձեզ ուրախություն կպարգևեն կամ առնվազն կստիպեն ավելի հաճախ ուշադրություն դարձնել մայթերին:
































