Ջորջ Քլունիի հարսանիքի պատճառով Վենետիկում կփակվի Գրանդ-կանալի մուտքը

08:34 • 26.09.14

Հայտնի է դարձել, որ երկուշաբթի օրը Վենետիկի իշխանությունները կփակեն Գրանդ-կանալի և Պալացցո Կավալիի մուտքը, գրում է ntv.ru-ն: Վենետիկի իշխանությունները որոշել են դիմել այդ քայլերին, որպեսզի երկրպագուների ամբոխը չխանգարի հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունիի և մարդու իրավունքների հարցերով իրավաբան Ամալ Ալամուդինի հարսանիքը:


Իտալական քաղաքի իշխանություններն ընդգծել են, որ դա արվել է նաև երկրպագուների անվտանգության ապահովման համար, որոնք կցանկանան դիտել տարվա հարսանիքը: Գրանդ կանալի մուտքն առնվազն փակ կլինի 2 ժամով:


Տեղական ԶԼՄ-ներն, այնուամենայնիվ, համոզված են, որ Քլունին և Ալամուդինը երկու հարսանեկան արարողություն կկազմակերպեն։ Հանդիսավոր արարողությունը կանցկացվի շաբաթ օրը, չի բացառվում, որ Կոմո լճում կամ Ֆլորենցիայում, իսկ գրանցումը՝ երկուշաբթի օրը Վենետիկում:

Ջորջ Քլունիի հարսանիքի պատճառով Վենետիկում կփակվի Գրանդ-կանալի մուտքը