Թրիերվեյլերի գիրքն Օլանդի հետ համատեղ կյանքի մասին իրեն նախագահից էլ հարուստ է դարձրել
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախկին քաղաքացիական կնոջ՝ Վալերի Թրիերվեյլերի «Շնորհակալություն այդ պահի համար» (Merci pour ce moment) գիրքը նրան նախագահից էլ հարուստ է դարձրել, հայտնում է lenta.ru-ն:
Գրքում նա կիսվել է իր և Օլանդի հարաբերությունների մասին: Վալերի Թրիերվեյլերը պատմել է, որ ամուսնու դավաճանության մասին իրեն հայտնի է դարձել, երբ նա գտնվել է ամուսնու կողքին՝ Ելիսեյան պալատում:
Գրքի վաճառքի մեկնարկից արդեն մեկ ամիս անց գնվել է 442.000 օրինակ, ինչը Թրիերվեյլերին բերել է մոտ 1,3 միլիոն եվրո գումար:
Համաձայն պետական հաշվետվությունների՝ նախագահ Օլանդի սեփականությունը գնահատվում է 1,17 միլիոն եվրո:













