Հոլիվուդում թույլատրել են նկարահանումների համար անօդաչու սարքեր օգտագործել

08:58 • 26.09.14

ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունը (FAA) թուլացրել է կոմերցիոն նպատակներով անօդաչու սարքերն օգտագործելու սահմանափակումը և առաջին անգամ թույլ է տվել հոլիվուդյան 6 հեռուստատեսային և կինոընկերությունների օգտագործել փոքր թռչող սարքերը բնակելի թաղամասերում նկարահանումների համար, գրում է РИА Новости-ն։


«Այսօրվա որոշումը՝ մեծ քայլ է անօդաչուները կոմերցիոն նպատակով օգտագործելու հարցում, միևնույն ժամանակ մենք պահպանում ենք մեր համաշխարհային չափանիշները՝ բոլոր տեսակի թռիչքների անվտանգության ապահովման հարցում»,- հայտարարել է ԱՄՆ տրանսպորտի նախարար Էնթոնի Ֆոքսը։

 

Հոլիվուդում թույլատրել են նկարահանումների համար անօդաչու սարքեր օգտագործել