Nina Ricci-ի ցուցադրությունը Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակում (լուսանկարներ)

10:46 • 26.09.14

Nina Ricci նորաձևության տան կրեատիվ տնօրեն Փիթեր Քոփինգը նոր հավաքածուի վրա աշխատելիս անդրադարձել է 1940-ականների նորաձևությանը, գրում է buro247.ru-ն։

 

Ի տարբերություն շատ դիզայներների, որոնք իրենց ստուդիաներն էին բացել Փարիզում, նորաձևության տան հայտնի հիմնադիր Նինա Ռիչին չի լքել իր քաղաքը շրջափակման ժամանակ և նույնիսկ պատերազմի տարիներին հավատարիմ է մնացել նրան։ Եվ պատերազմի ավարտից հետո այլ մոդելավորողների հետ մեկնել է համաշխարհային շրջագայության։ Պյեռ Բալմեն, Ժակ Ֆատ, Բալենսիագա, Ժաննա Լանվեն և այդ ժամանակի այլ վարպետներ միավորվել են և ստեղծել «Նորաձևության թատրոն»։ Տարբեր քաղաքներում և երկրներում նրանք ներկայացրել են տիկնիկների հավաքածու՝ ոտքից գլուխ իրենց նորաձևության տների ամենահայտնի զգեստներով հանդերձավորված։

 

Nina Ricci-ի նոր հավաքածուն դիտելիս հեշտ է պատկերացնել, որ մոդելներն այդ նույն փոքրիկ տիկնիկներն են։ Նրանք, իհարկե, անցյալի շքեղ զգեստներով չեն, այլ լիովին ժամանակակից կոստյումներով և զգեստներով, որոնք հիշեցնում են 40-ականները, սակայն՝ ավելի վառ գույներով։

 

 Обзор Buro 24/7: Nina Ricci, весна-лето 2015

 

Nina Ricci-ի ցուցադրությունը Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակում (լուսանկարներ)