Լատինամերիկացի գրողը Disney-ին մեղադրում է Frozen մուլտֆիլմը ստեղծելիս գրագողության համար

11:56 • 27.09.14

Լատինամերիկացի գրող Իզաբելա Տանիկումին հայց է ներկայացրել Disney ընկերության դեմ՝ մեղադրելով գրագողության համար. փոխհատուցման համար պահանջվող գումարը 250 մլն դոլար է, գրում է РИА Новости-ն։

 

Հեղինակի խոսքով` Frozen մուլտֆիլմը ստեղծելիս ընկերությունն օգտագործել է իր «Սրտի ցանկությունները» ինքնակենսագրությունը, որը թողարկվել է 2010-ին, այլ ոչ թե Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհի» հեքիաթը։

 

Թեև Տանիկումիի գրքում չկան տրոլլների և սառցե պալատների նկարագրություններ, հեղինակը, այնուամենայնիվ, դատական հետաքննություն է պահանջում։ Նրա դիմումում ներկայացված է 18 օրինակ այն մասին, թե ինչն է հայցվորը համարում գրագողություն, այդ թվում՝ անունները և կերպարների փոխհարաբերությունները։
 

Լատինամերիկացի գրողը Disney-ին մեղադրում է Frozen մուլտֆիլմը ստեղծելիս գրագողության համար