Հանրապետությունում գրադարաններից օգտվում է 544 հազ. 977 մարդ, որոնց մեծամասնությունը կանայք են. ԱՎԾ
2013թ-ին հանրապետությունում գործել են 3 հանրապետական և 897 հանրային գրադարան: Հանրային գրադարաններից 10-ը մարզային կենտրոնական են, 52-ը` տարածքային կենտրոնական, 83-ը` քաղաքային, 723-ը` գյուղական, իսկ 29-ը` մանկական:
Ըստ ազգային վիճակագրական ծառայության` նախորդ տարվա դրությամբ գրադարաններում գրքային ամբողջ ֆոնդը կազմել է 19 մլն 233 հազ.100 գիրք, որից 14 մլն 543 հազ. 800 քաղաքային գրադարաններում է, իսկ 4 մլն 779 հազ. 300-ը՝ գյուղական: Այս գրքային ֆոնդում մեծ տեղ է զբաղեցնում բանասիրական և գեղարվեստական գրականությունը՝ 9 մլն 799 հազ. 400:
Ըստ ԱՎԾ-ի տվյալների՝ Հայաստանում գրադարաններից օգտվում է 544 հազ. 977 մարդ, որոնց մեծամասնությունը կազմում են կանայք՝ 359 հազ. 225: Ըստ տարիքային բաժանման՝ Հայաստանում գրադարաններից օգտվողների մեծամասնությունը 16-ից 25 տարեկան մարդիկ են, որոնց թիվը կազմում է 187 հազ. 173-ի: Գրադարաններից քիչ չեն օգտվում նաև 15 և ցածր տարիքի երեխաները՝ 184 հազ. 457:
Ի դեպ` գրադարաններից օգտվողների հիմնական մասն ունի միջնակարգ կրթություն՝ 171 հազ. 242, երկրորդ տեղում միջին մասնագիտական կրթություն ունեցող մարդիկ են՝ 88 հազ. 526, այնուհետև բարձրագույն՝ 81 հազ. 738, թերի բարձրագույն՝ 65 հազ. 270:
Գրադարաննրում 2013թ-ի դրությամբ աշխատում է 2 հազ. 274 մարդ, որոնց հիմնական մասը՝ 2 հազ. 167-ը, կանայք են:










