Պարելով Կասկադից շարժվել են «Մոսկվա» կինոթատրոն՝ ազդարարելով «Գութան» ազգագրական երգի-պարի համահայկական փառատոնը
«Գութան» ազգագրական երգի-պարի առաջին համահայկական փառատոնի նախաշեմին միջոցառում է կազմակերպել, որը սկիզբ է առել Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) և հասել մինչև Հանրապետության հրապարակ՝ անցնելով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Մոսկվա կինոթատրոնի մոտակայքով: Այս մասին տեղեկացնում է ‹‹Հայկական տեղեկատվական կենտրոնը››։
Միջոցառման նպատակը հասարակության ուշադրությունը սևեռելն էր սեպտեմբերի 30-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ ) կայանալիք ազգագրական երգի-պարի «Գութան » փառատոնին, որն իր ձևաչափով առաջինն է լինելու Հայաստանում:
Հիշեցնենք, որ փառատոնը ստեղծվել և իրականանում է «Մրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնի կողմից և նորաստեղծ խմբերին ճանաչելի դարձնելու, ազգագրական երգն ու պարը պահպանելու և սերունդներին փոխանցելու ազգանվեր նպատակ է հետապնդում:










