Մահացու գեղեցկություն. միջուկային ռումբերի սնկաձև ամպերը ոգեշնչել են բրիտանացի արվեստագետներին. լուսանկարներ
Viral Nova-ն ներկայացրել է լոնդոնաբնակ արվեստագետ Աննա Բըրնսի և լուսանկարիչ Մայքլ Բոդիամի համագործակցության արդյունքը` «միջուկային ռումբերի պայթյունից առաջացող սնկաձև ամպերը»:
Ըստ արվեստագետների` իրենք այս մոտիվն օգտագործել են՝ ցույց տալու, թե ինչ աստիճանի է մարդը հակված մասշտաբային ավերածությունների:
Աղբյուրի բնորոշմամբ` նրանց աշխատանքները զանգվածային ոչնչացմանը «ձոնված» արձաններ են:















