Ամերիկուհին կհրապարակի «Հարի Փոթեր»-ի քրիստոնեական տարբերակը
Քրիստոնեություն դավանող ԱՄՆ բնակչուհին որոշել է վերաշարադրել «Հարի Փոթեր»-ի մասին գրված մի շարք գրքեր, որպեսզի դրանք հարմարեցվեն ընտանեկան ընթերցանությանը, և «բոլոր այդ վհուկների փոխարեն» այլ արժեքներ արծարծվեն: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն՝ հղում կատարելով Lenta.ru-ին:
Ամերիկուհի Գրեյս Էննը իր մտադրությունների մասին հայտնել է FanFiction.net կայքում, որտեղ նա «հպարտ տանտիրուհի» կեղծանունն է կրում: Նրա խոսքով՝ հանրահայտ վեպի վերաշարադրման գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ նրա փոքր երեխան խնդրել է իրեն՝ կարդալ վեպը:










