Անհրաժեշտություն է, որ մեր տեսակը պահենք արվեստում. «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը` սեպտեմբերի 30-ին
ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո) յուրահատուկ ձև է ընտրել` «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնի կողմից նախաձեռնած «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնի մասին տեղեկացնելու հայրենակիցներին։
Երևանյան կենտրոնական փողոցներում տարազով տղաներն ու աղջիկները ազգագրական երգի հնչյունների ներո փառատոնի մասին թռուցիկներ են բաժանում՝ տեղեկացնելով, որ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին` Գաֆեսճյան քանդակների այգում, որին կմասնակցի 11 խումբ՝ «Ակունք», «Կարին», «Մարաթուկ», «Սասուն», «Վան», «Մշո հավքեր», «Սասնա ծռեր», «Տարոնցիներ», «Վերադարձ» պարային խմբերը և «Մենք ենք, մեր սարեր» համույթն Արցախից:
«Բոլոր մեկ բեմի վրա են լինելու, յուրաքանչյուրը ներկայացնելու է իր փոքրիկ համերգը` մոտ 20 րոպե։ Բացի երգն ու պարը` փառատոնի շրջանակներում սպասվում է նաև անդրադարձ մեր երախատավորներին, փոքրիկ տեսաֆիլմեր են լինելու Հայրիկ Մուրադյանի, Ստեփան Պողոսյանի, Մարո Մուրադյանի, Ժորա Հակոբյանի և մյուս երախատավորների մասին, որոնց կանդրադառնանք, և որը կդառնա ավանդույթ»,-ասաց նա։
Արսեն Գրիգորյանը նշեց` իր երազանք է եղել, որ Հայաստանում լինի նման ձևաչափով ազգագրական երգի-պարի փառատոն, որը կոչվի Գութան։ Իսկ թե ինչու գութան, բացատեց. «Որովհետև մենք արարող ժողովուրդ ենք, և անհրաժեշտություն է, որ մեր տեսակը պահենք արվեստում»։










