Վիեննայի ժանակակից արվեստի տոնավաճառին 127 պատկերասրահ կմասնակցի
Վիեննայի ժամանակակից արվեստի ViennaFair տոնավաճառը, որի 70 %-ը 2012 թվականին ձեռք է բերել ռուսական RDI ընկերությունը, տեղի կունենա հոկտեմբերի 2-ից 5-ը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով ViennaFair-ի տնօրինության հայտարարությանը:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ այս տարի ViennaFair տոնավաճառի կազմակերպիչները նկատում են տոնավաճառի հանդեպ հավաքորդների աճող հետաքրքրությունը: 2014 թվականին ViennaFair-ին շուրջ 127 պատկերասրահ կմասնակցի:
«Ներկա պահին արդեն միջազգային և ավստրիական 350 անուն է հաստատվել, սակայն մենք ավելիի՝ 450-ից 500-ի սպասելիքներ ունենք»,-նշել է տոնավաճառի գեղարվեստական ղեկավար Քրիստինա Շտեյնբրեխեր Պֆանդտը:










