Քեյթ Բլանշետին արվեստի դոկտորի կոչում են շնորհել
Կրկնակի Օսարակիր Քեյթ Բլանշետը արվեստի դոկտորի կոչման է արժանացել Սիդնեյում գտնվող Մակկուորիի համալսարանի կողմից: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն՝ հղում կատարելով mignews.ru-ին:
Հանդիսավոր արարողության ժամանակ Քեյթ Բլանշեթին մրցանակ են շնորհել արվեստում ակնառու ներդրում ունենալու, ինչպես նաև բարեգործական գործունեություն ծավալելու կապակցությամբ: Դերասանուհին նկարահանվել է 40 ֆիլմերում և մասնակցություն է ունեցել 20 թատերական ներկայացումներում:
2012 թվականին նա առաջին անգամ կարողացել է աշխատել ռեժիսոր Վուդի Ալենի հետ և նկարահանվել է վերջինիս «Ժասմին» ֆիլմում: Ֆիլմում ճիշտ մարմնավորում ստացած նրա կերպարի շնորհիվ այն համարվել է լավագույնը ողջ դերասանական կարիերայի ընթացքում:










