Բենեդիկտ Քամբերբեթչը խոստովանել է, որ պատրաստ է խաղալ Շերլոքի դերը մինչ խոր ծերություն
Բրիտանական «Շերլոք» սերիալի բազմաթիվ երկրպագուներն ուրախանալու առիթ ունեն. գլխավոր դերակատար Բենեդիկտ Քամբերբեթչը խոստացել է Շերլոք Հոլմսի և նրա հավատարիմ օգնական Վաթսոնի նոր արկածներ ժամանակակից Լոնդոնում, գրում է Комсомольская правда-ն:
Բացի այդ, նա ցրել է անհանգստացնող լուրերն այն մասին, թե կարող է լքել հայտնի սերիալը: 38-ամյա դերասանը սեր է խոստովանել լրտեսին և հայտարարել, որ մեծ հաճույքով կկատարի այդ դերը նաև թոշակի անցնելուց հետո:
Հոլմսի դերակատարը «ֆենոմենալ» կինո է խոստացել հանդիսատեսին: Նման ակնարկներ արել է նաև Մարտին Ֆրիմանը` նշելով, որ երկրպագուներին սպասում են «հուզիչ անակնկալներ» և խորհուրդ տվել պատրաստվել անսպասելիին:










