Չինաստանում նշվել է Կոնֆուցիոսի 2,565-ամյակը (տեսանյութ)

12:47 • 29.09.14

Սեպտեմբերի 28-ին Չինաստանում անցկացվել է Confucius Cultural Festival անվանումով փառատոն և շքերթ ի պատիվ չին փիլիսոփայի 2,565-ամյակի, գրում է euronews.com-ը:

 

Կոնֆուցիոսը համարվում է չինացի առաջին փիլիսոփան և կոնֆուցիականության հիմնադիրը։

 

Չին փիլիսոփան հիմնականում ուշադրություն էր դարձնում մարդու, նրա բնության ու էության, բարոյական ինքնակատարելագործման, դաստիարակության, ինչպես նաև հասարակության կառավարմանը վերաբերող հարցերին։

Բացի այդ, հիմնադրվել է Կոնֆուցիոսի անվան գրական մրցանակ, որի նպատակն է երիտասարդների և չափահասների շրջանում գրագիտության ոգևորումը և աջակցումը:

 

Նրա անունը կրող բազմաթիվ դպրոցներ և համալսարաններ կան ամբողջ աշխարհում: Հայաստանում 2009-ից գործում է Կոնֆուցիոսի ինստիտուտը (ԿԻ), որտեղ ուսանում են չինարեն:

Չինաստանում նշվել է Կոնֆուցիոսի 2,565-ամյակը (տեսանյութ)