Պուտինին «խփելու» մասին ռուսական ֆիլմը ցնցել է Հոլիվուդը՝ դառնալով «Օսկարի» հավակնորդ

13:51 • 29.09.14

Նախօրեին Ռուսաստանի «Օսկարի» հանձնաժողովը որոշում էր կայացրել, որ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի համար կպայքարի հանրահայտ ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթան» ֆիլմը, որը լավագույն սցենարի մրցանակին էր արժանացել Կաննում:

 

The Hollywood Reporter-ը հայտնում է, որ Ռուսաստանի կողմից ֆիլմի ընտրությունը ցնցել է Հոլիվուդը:

Բանն այն է, որ աշխատանքն «իկոնոկլաստիկ» է՝ ջախջախում է գոյություն ունեցող կլիշեներն ու սպասումները՝ ռուսական ֆիլմից: Ֆիլմի տեսարաններից մեկում Ռուսաստանի առաջնորդի դիմանկարի վրա կրակ են բացում, ապա կատակում, թե արդյոք Վլադիմիր Պուտինին «խփելու» ժամանակը չէ:

 

Սակայն ամերիկացի կինոքննադատների գնահատականով՝ լայն իմաստով ֆիլմը Ռուսաստանը կլանած կոռուպցիայի վերհանում և քննադատություն է:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի մշակույթի նախարարը «չի հավանել» իր ղեկավարած կառույցի ֆինանսավորմամբ նկարահանված ֆիլմը:

 

Պուտինին «խփելու» մասին ռուսական ֆիլմը ցնցել է Հոլիվուդը՝ դառնալով «Օսկարի» հավակնորդ